Իրանում 14 լրագրողների են ձերբակալել օտարերկրյա ԶԼՄ-ների հետ կապերի համար

Իրանում 14 լրագրողների են ձերբակալել օտարերկրյա ԶԼՄ-ների հետ կապերի համար

PanARMENIAN.Net - Իրանում 14 լրագրողների են ձերբակալել օտարերկրյա ԶԼՄ-ների հետ կապերի համար: Այդ մասին հայտնում է Associated Press-ը՝ այն հրատարկչությունների խմբագիրների վրա հղումով, որտեղ աշխատում էին թղթակիցները:

Ձերբակալվածների թվում են 9 տղամարդիկ և 5 կանայք: Այն օտարերկրյա ԶԼՄ-ները որոնց հետո համագործակցում էին լրագրողները, չեն նշվում:

Հունվարին պետդատախազը հայտարարել էր, որ այդ լրագրողները կպատժվեն, քանի որ ծառայում են «թշնամու նպատակներին»: Amnesty International-ը պահանջել է Իրանի իշխանություններից անհապաղ ազատ արձակել լրագրողներին, հայտնում է Լենտա.ռու-ն:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---