ԹՈՒՆԻՍՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆԸ ՀԱՄԱՏԵՂՈՒԹՅԱՆ ԿԱՐԳՈՎ ՆՇԱՆԱԿՎԵԼ Է ԱԼԺԻՐՈՒՄ ՀՀ ԴԵՍՊԱՆ

PanARMENIAN.Net - Թունիսում Հայաստանի դեսպան Լեւոն Սարգսյանը համատեղության կարգով նշանակվել է Ալժիրի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետությունում ՀՀ դեսպան (նստավայրը` Երեւան): Համապատասխան հրամանը Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը ստորագրել է հուլիսի 29-ին: Այս մասին PanARMENIAN.Net գործակալությանը տեղեկացրել են պետության ղեկավարի մամուլի ծառայությունում:
 Ուշագրավ
---