Քարոզարշավի 10 օրերը. Թեկնածուներից ով որքա՞ն հասցրեց հայտնի դառնալ՝ ամփոփում ենք ընտրողների հետ

Քարոզարշավի 10 օրերը. Թեկնածուներից ով որքա՞ն հասցրեց հայտնի դառնալ՝ ամփոփում ենք ընտրողների հետ

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահական ընտրությունների քարոզարշավն արդեն 10 օր է ինչ մեկնարկել է: ՀՀ նախագահի թեկնածուների մի մասը հանդիպել է ընտրողներին, ներկայացրել ծրագիրն ու անելիքները, փորձել շահել նրանց վստահությունը: Մի մասը՝ ընտրողների հետ շփման համար նախընտրած լրատվամիջոցներով հայտարարություններ անելու տարբերակը: Թե նրանցից, ով որքա՞ն հասցրեց հայտնի դառնալ հանրությանը, ինչ սպասելիքներ ունեն մարդիկ Հայաստանի հաջորդ նախագահից, PanARMENIAN.Net ը փորձեց պարզել Երևանի փողոցներում անցկացված փոքրիկ հարցումով: Եվ այսպես` ամփոփում ենք քարոզարշավի 10-օրյակը ընտրողների հետ:

Հարցվածների մեծ մասը հիշատակում էին գործող նախագահ Սերժ Սարգսյանի, ապա «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի անունները: 48-ամյա մի կին խոստովանեց, որ ինքը ՀՀԿ անդամ է և բնականաբար իր ձայնը տալու է ՀՀԿ թեկնածու Սերժ Սարգսյանին: Վերջինիս անունը տվեց նաև 21-ամյա մի աղջիկ, ով ասաց, որ ծանոթացել է գործող նախագահի նախընտրական ծրագրին, թեկնածուն շատ կարևոր խնդիրների լուծում է առաջարկում: Սերժ Սարգսյանին իր ձայնն է պատրաստվում տալ նաև 54-ամյա մի տղամարդ, ով հայտարարեց, որ հավատում է գործող նախագահին, քանի որ գիտի, թե ինչ ուղի է անցել նա:

Հարցվածներից երկուսը հայտարարեցին, որ չեն ճանաչում թեկնածուներին, միայն երկրի նախագահին գիտեն, բայց մի փոքր մտածելուց հետո հայտարարեցին, որ իրենց ձայնը Րաֆֆի Հովհաննիսյանին են տալու: Լրատվամիջոցներով մյուս թեկնածուների մասին էլ են լսել, սակայն նրանց իրենց ձայնը տալ չեն պատրաստվում: Մի կին հայտարարեց, որ ինքը շատ է հարգում Պարույր Հայրիկյանին, սակայն կարծում է, որ ընտրությունների ելքն արդեն որոշված է: «Հայրիկյանն իզուր դրեց թեկնածությունը»,- ասաց նա:

Կարկանդակ վաճառող 37-ամյա կինն էլ ասաց, որ չի հետքրքրվում քաղաքականությամբ և հնարավոր է, որ փետրվարի 18-ին ընտրության չգնա: Նրա կողքին կանգնած տղամարդն էլ որևէ բան չպատասխանեց` միայն ցույց տվեց կրակայրիչը, որի վրա գրված էր. «Դեպի ապահով Հայաստան»: Դրանից հետո կինը վաճառասեղանի տակից հանեց և ժպտալով ցույց տվեց Րաֆֆի Հովհաննիսյանի քարոզչական բուկլետը:

Մեքենաների կայանման տեղի աշխատակիցը ևս հայտարարեց, որ ընտրությունները ձևական են և փետրվարի 18-ից հետո որևէ բան չի փոխվելու և ավելացրեց. «Էն հացադուլավոր թեկնածուին էլ ասեք, թող դադարեցնի, անիմաստ է»:

Հարցվածների մեծ մասը մեզ հետ զրույցում ասացին, որ ամենաառաջնային խնդիրը աշխատավարձերի բարձրացումն ու աշխատատեղերի ստեղծումն է: «Ով էլ որ լինի հաջորդ նախագահը, թող այնպես անի, որ ժողովրդի համար լավ լինի: Մարդիկ աշխատանք ունենան, չգնան երկրից»,- ասաց 64-ամյա մի կին:

Մինչև քարոզարշավի ավարտը մնացել է 18 օր: Թե ովքեր արդյունավետ օգտագործեցին այս 10 օրերը, կերևա ընտրութան օրը: Մյուսներն էլ դեռ բավական ժամանակ ունեն ըտրողներին իրենց մասին տեղեկացնելու համար:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---