Հայաստանի մամուլն ամենաազատն է տարածաշրջանում30 հունվարի 2013 - 16:30 AMT PanARMENIAN.Net - «Թղթակիցներ առանց սահմանների» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է մամուլի ազատության նոր ինդեքսը: Ցուցակի առաջին հորիզոնականում է Ֆինլանդիան, որին հաջորդում են Նիդերլանդներն ու Նորվեգիան: Հայաստանը վարկանիշում զբաղեցնում է 74-րդ տեղը՝ նախորդ տարվա համեմատ բարելավելով իր ցուցանիշը 3 կետով: Ինչ վերաբերում է տարածաշրջանի մյուս երկրներին, Ադրբեջանը 156-րդ տեղում է, բարելավել է իր դիրքը 6 կետով, Վրաստանը՝ 100-րդն է, բարելավելով դիրքը 4 կետով: Թուրքիան 154-րդ տեղում է՝ նահանջելով 6 կետով, Իրանը՝ 174-ն է՝ բարելավել է դիրքը 1 կետով: Ամենամեծ անկումը գրանցել է Մալին, որը պետական հեղաշրջման պատճառով նահանջել է 74 կետով՝ մինչև 99 տեղը: Բացի այդ, զգալիորեն վատթարացել են Տանզանիայի, Օմանի, Ճապոնիայի, Իսրայելի, Մալայզիայի ու Կամբոջայի ցուցանիշները: Ցուցակը եզրափակում են այն նույն երկրները, ինչ նախորդ տարի՝ Թուրքմենստան, Հյուսիսային Կորեա և Էրիթրեա: Ինչպես և անցյալ տարի, ցուցակում 179 երկիր է ընդգրկված: Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Միրզոյան․ Պատրաստ ենք ժամանակավորապես հյուրընկալել Գազայում վտանգված ձեռագրերը Նա նաև ասել է, որ Հայաստանը դեմ է խաղաղ բնակչությանը թիրախավորելուն |