ԱՊՀ դիտորդները սկսել են հանդիպել ՀՀ նախագահի թեկնածուների հետ30 հունվարի 2013 - 18:32 AMT PanARMENIAN.Net - ԱՊՀ դիտորդական առաքելությունը ՀՀ նախագահական ընտրություններում և նրա կենտրոնակայանը շարունակում են դիտարկել նախագահական ընտրությունները: Այդ մասին PanARMENIAN.Net ին են հայտնել ԱՊՀ դիտորդական առաքելության կենտրոնակայանում: Հունվարի 25-ին ԱՊՀ գործադիր քարտուղարի, Գործադիր կոմիտեի նախագահի տեղակալ Վլադիմիր Գարկունը հանդիպել է ոստիկանության ղեկավարության հետ, որի ընթացքում տեղեկացվել է ընտրացուցակների կազմման և հստակեցման աշխատանքների մասին, ինչպես նաև այն միջոցների վերաբերյալ, որ կիրառվում են հասարակական կարգի պահպանման համար: Գարկունը հանդիպել է նաև ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ առաքելության ղեկավար Հայդի Տելյավինիի հետ: Զրույցի ժամանակ կողմերը քննարկել են ընտրարշավի ընթացքը, պայմանավորվել են աշխատանքային շփումների մասին և ԱՊՀ ու ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ առաքելությունների ղեկավարների հանդիպման մասին 2013թ. փետրվարի 18-ին: Այցելելով Գյումրի՝ Գարկունը եղել է թիվ 35 ընտրատարածքում, որտեղ ծանոթացել է նրա աշխատանքին, փաստաթղթերին, զրուցել է հանձնաժողովի անդամների հետ: Հանդիպում է տեղի ունեցել Շիրակի մարզպետ Գիզիրյանի ու Գյումրիի քաղաքապետ Բալասանյանի հետ: Նրանք իրազեկել են Գարկունին ԸՕ շրջանակում ընթացող նախապատրաստական աշխատանքների մասին: ԱՊՀ երկարաժամկետ դիտորդները հանդիպել են նախագահության թեկնածուներ Րաֆֆի Հովհաննիսյանի և Արման Մելիքյանի նախընտրական շտաբի ղեկավարության հետ՝ քննարկելով ընտրարշավի ընթացքը: Աշխատանքը նախընտրական շտաբերի հետ և հանդիպումները թեկնածուների հետ կշարունակվեն: Առաքելությունը հետագայում ևս կիրազեկի իր գործունեության մասին: Այժմ դիտարկվում է նախընտրական քարոզարշավի լուսաբանումը ԶԼՄ-ներում: Կշարունակվի ընտրատարածքային և ընտրատեղամասային հանձնաժողովների աշխատանքի ուսումնասիրությունը: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» Առաջին դասարանցիների հայտագրումը կսկսվի հունիսի 10–ից Այն կիրականացվի 3 փուլով Հունգարիայի ԱԳ նախարար. Պատրաստվում ենք ՀՀ և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման երկխոսությունը սկսել Հուլիսի 1-ից Հունգարիան է ստանձնում ԵՄ նախագահությունը ՀՀ նախագահն ԱՄՆ է մեկնում Նա աշխատանքային այցով կլինի Կալիֆորնիայում |