Րաֆֆի Հովհաննիսյան. Գյուղը սահման է պահում, սննդի վերամշակման հումք է մատակարարում![]() 30 հունվարի 2013 - 20:35 AMT PanARMENIAN.Net - Հերթական մարզային այցելությամբ ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր Արմավիրում էր, որտեղ նրան ուղեկցում էին մի խումբ կամավորականներ: Քարոզարշավի երթուղին այս անգամ ներառում էր մարզի գյուղական բնակավայրերերից Շենիկը, Բագրատաշենը, Հացիկը, Վանանդը, Երվանդաշատը և Բագարանը: Հանդիպումների ժամանակ նախագահի թեկնածուն մանրամասն ներկայացրել է գյուղական համայնքների զարգացման և դրանց տնտեսական արդյունավետության բարձրացման իր մոտեցումները: «Այսօր գյուղի համար նպաստավոր պայմաններ են հարկավոր՝ առաջին հերթին ներդրումային ու վարկային արտոնյալ ծրագրեր իրականացնելու, ֆերմերային տնտեսություններին զարկ տալու, կոոպերացիայի տարբեր ձևեր կիրառելու, մատչելի գյուղտեխնիկա և այլ կարգի սպասարկումներ ներդնելու, տեղական հիմքի վրա պարարտանյութերի արտադրություն կազմակերպելու, ինչպես նաև ոլորտը լավագույնս կարգավորող օրենսդրական խարիսխ ստեղծելու առումով: Մի խոսքով՝ պետությունը պետք է միշտ կանգնած լինի գյուղացու կողքին, քանզի գյուղը տալիս է ժողովրդի բնական աճի առյուծի բաժինը, գյուղը սահման է պահում և, վերջապես, սննդի վերամշակման հումք է մատակարարում»,- Շենիկում ասել է Ռ. Հովհաննիսյանը: Թեկնածուն վստահություն է հայտնել, որ արմավիրցիները փետրվարի 18-ին ակտիվորեն կմասնակցեն նախագահական ընտրություններին և ազատ ու անկաշկանդ մթնոլորտում կկատարեն իրենց քաղաքացիական պարտքը: Րաֆֆի Հովհաննիսյանն այցելել է նաև Սարդարապատի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել Հայրենիքի ազատագրության համար մղված Մեծ հերոսամարտում նահատակված հայորդիների հիշատակին: Այցի մանրամասները PanARMENIAN.Net ին հայտնեցին Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբից: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |