Սելիմի լեռնանցքն ու Ապարան-Քուչակ ճանապարհահատվածը դժվարանցանելի են

Սելիմի լեռնանցքն ու Ապարան-Քուչակ ճանապարհահատվածը դժվարանցանելի են

PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 2-ին` ժամը 11.00-ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում տեղում է ձյուն: Սաստիկ ձնաբքի պատճառով դժվարանցանելի են Սելիմի լեռնանցքը և Ապարան-Քուչակ ճանապարհահատվածը:

Միջպետական, հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման, աղով և ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---