Հայաստանում ապօրինի ծառահատումների թիվը գրեթե կրկնակի նվազել է

Հայաստանում ապօրինի ծառահատումների թիվը գրեթե կրկնակի նվազել է

PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետությունում ապօրինի հատումների դեմ պայքարի աշխատանքները համակարգող անտառների պետական մոնիտորինգի խորհրդի նիստում քննարկվել են ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի «Անտառային պետական մոնիտորինգի կենտրոն» և «Հայանտառ» ՊՈԱԿ-ների 2012թ. հաշվետվությունները, ինչպես նաև ՀՀ բնապահպանության նախարարության Բնապահպանական պետական տեսչության և ՀՀ ոստիկանության տեղեկանքները` 2012թ. ընթացքում արձանագրված ապօրինի ծառահատումների և ապօրինի անտառահատումների ուղղությամբ կատարված աշխատանքները: Ըստ գերատեսչությունների ներկայացրած տեղեկատվության` 2012թ. ընթացքում ընդհանուր առմամբ ապօրինի հատումների քանակը կազմել է 1860` 2011թ. 3081-ի դիմաց: Նշվել է, որ ապօրինի հատման դեպքերի նվազմանը նպաստել են անտառտնտեսություններում հսկողության խստացումը, իրավապահ մարմինների կողմից ձեռնարկված միջոցառումները, ինչպես նաև բնակչությանն անվճար թափուկի տրամադրումը: ՀՀ ոստիկանության տվյալների համաձայն` 2012թ. ապօրինի հատումների վերաբերյալ հարուցվել է 22 քրեական գործ` 2011թ. 16-ի փոխարեն: Ընդհանուր առմամբ 2012թ-ի ընթացքում պետությանը պատճառվել է շուրջ 31 մլն դրամի վնաս, որից հատուցվել է մոտ 17 մլն դրամը: Ներկայացվել են նաև արձանագրված վարչական իրավախախտումների վերաբերյալ տվյալները` ըստ մարզերի: ՏԿՆ հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից հայտնում ենա, որ փոխվարչապետը դրական է համարել 2012թ. Լոռու մարզում իրավախախտումների դեպքերի նվազումը` միաժամանակ մտահոգություն հայտնելով Տավուշի մարզի ցուցանիշների վերաբերյալ: Նա պատասխանատուներին հանձնարարել է անհրաժեշտ քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ: Նիստի ընթացքում քննարկվել են նաև անտառների պահպանության, իրավախախտումների դեպքերը կանխարգելելու նպատակով վերահսկողության արդյունավետության բարձրացման և այլ հացեր: Առաջարկ է եղել նաև ուսումնասիրություն կատարել անտառային ֆոնդի հողերի ծավալների և դրանց օգտագործման վերաբերյալ: Փոխվարչապետը բարձրացված խնդրի հետ կապված կարևորել է իրավասու մյուս մարմնիների հետ համատեղ աշխատանքը` նշելով, որ հարցը կքննարկվի խորհրդի հետագա նիստերում:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---