Միխայիլ Սահակաշվիլի. Չի կարելի թույլ տալ Վրաստանի արտաքին քաղաքականության «հայացում»

Միխայիլ Սահակաշվիլի. Չի կարելի թույլ տալ Վրաստանի արտաքին քաղաքականության «հայացում»

PanARMENIAN.Net - Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին սկզբունքորեն կարևոր է համարում երկրի արտաքին քաղաքական ուղղվածության մասին դրույթի ամրագրումը երկրի Սահմանադրության մեջ: «Դրանք փոփոխություններ են, որոնց համար հիմա ձայները խորհրդարանում բավարար են, ինչը պակասում է մյուս փոփոխությունների համար»,-ասել է նա:

Նա նաև գտնում է, որ Վրաստանում իշխանափոխությունից հետո նոր կառավարությունը նշանակալի հայտարարություններ է արել: «Դրանցից գլխավորը մեր երիկրի արտաքին քաղաքականության «հայացման» մասին է, մասնավորապես, այն, որ մենք պետք է հավասար հեռավորության վրա լինենք ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի հետ: Նախկինում դա չի եղել Վրաստանի արտաքին քաղաքականությունը»,-ասել է Սահակաշվիլին:

Հայկական մոդելի մեկ այլ բացասական օրինակ է Սահակաշվիլին համարում Աբխազիայով անցնող երկաթուղու հնարավոր գործարկումը: «Երևանում արդեն քննարկում են վերագործարկման տեխնիկական մանրամասները, դա կնշանակի օկուպացիայի օրինականացում»,-ասել է նա, հայտնում է «Ինտերֆաքս-Արևմուտքը»:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---