Ընտրական գործընթացի մասնակիցների համար ձեռնարկներ ու ուղեցույցներ են տպագրվել

Ընտրական գործընթացի մասնակիցների համար ձեռնարկներ ու ուղեցույցներ են տպագրվել

PanARMENIAN.Net - ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանն այսօր հանդիպել է 2013թ. փետրվարի 18-ի Հանրապետության նախագահի ընտրություններին որպես դիտորդ հավատարմագրված տեղական հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև ընտրական գործընթացներով հետաքրքրված այլ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում Տիգրան Մուկուչյանը ներկայացրել է հանձնաժողովի կողմից իրականացրած ընտրությունների նախապատրաստական աշխատանքները` հատկապես կարևորելով ընտրական գործընթացի մասնակիցների համար տպագրված ձեռնարկներն ու ուղեցույցները, ինչպես նաև տեղամասային ընտրական հանձաժողովների անդամների և դիտորդների համար կազմակերպվող մասնագիտական դասընթացները: Քննարկվել են նաև ընտրողների ցուցակների ճշգրտման ու անճշտությունների վերացման հետ կապված հարցեր, հստակեցվել են դիտորդների իրավունքները, պարտականությունները և գործունեության երաշխիքները: ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը հանդիպման ավարտին ևս մեկ անգամ ընդգծել է դիտորդական առաքելությունների ներկայացրած զեկույցների և դրանցում զետեղված առաջարկությունների կարևորությունը ընտրությունների կազմակերպման հատագա աշխատանքներում: Այս մասին հայտնում են ԿԸՀ մամուլի ծառայությունից:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---