Մոսկվայում, Վաշինգտոնում և Փարիզում հիանալի գիտեն, թե ում մեղքով ղարաբաղյան հանգուցալուծումը մինչ օրս չի գտնվել 4 փետրվարի 2013 - 12:03 AMT PanARMENIAN.Net - Ղարաբաղցիներն իրենք պետք է որոշեն, թե ինչ քաղաքական կարգավիճակում պետք է ապրեն ապագայում: Դա ինքնորոշման համար պայքարի դասական օրինակ է, և չկա ոչ մի փաստարկ, որը կարող է բացատրել թե ինչու Արցախի ժողովուրդը պետք է զուրկ լինի նման իրավունքից: Մյուս բոլոր հարցերն ածանցյալ են: Այդ մասին ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը «Կոմերսանտ» թերթին տված հարցազրույցում: Ըստ նրա, էականորեն կաևոր է տարածաշրջանում սպառազինությունների վերահսկման ամրապնդման միջազգային մեխանիզմները: «Ադրբեջանը, լինելով ՄԱԿ ԱԽ ոչ մշտական անդամ, գործնականում սպառազինությունների մրցավազք է ծավալել և բացահայտ կերպով խախտում է Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագրով ստանձնած իր պարտավորությունները»,-ասել է ՀՀ նախագահը: «Մենք շարունակում ենք բանակցել Ադրբեջանի հետ: Սակայն, նման պայմաններում անիրատեսական է առաջընթաց ակնկալելը: Բոլոր նրանք, ովքեր զբաղվում են այդ հարցով Մոսկվայում, Վաշինգտոնում և Փարիզում հիանալի գիտեն, թե ում մեղքով ղարաբաղյան հանգուցալուծումը մինչ օրս չի գտնվել: Նրանք հիանալի հիշում են, թե ով ձախողեց բանակցությունները Քի Ուեսթում և Կազանում: Նրանք գիտեն նաև, որ խնդրի բուն էությունն այն չէ, որ ԼՂ ինքնապաշտպանության ուժերը վերահսկում են մերձակա տարածքները, հետևաբար, լուծումն էլ կախված չէ դրանք վերադարձնելուց»,-ասել է Հայաստանի նախագահը: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյանը մեկնել է Դանիա Նա կմասնակցի «Առաջնագծից․ Հայաստանի ժողովրդավարության պաշտպանությունը» թեմայով քննարկմանը Երևանը կհյուրընկալի կարատեի Եվրոպայի 2025-ի մեծահասակների առաջնությունը 2027-ին Եվրոպայի կարատեի պատանիների, երիտասարդների առաջնությունը ևս կանցնի Հայաստանում Զբոսաշրջության կոմիտեի նախագահն ազատվել է պաշտոնից Պօղոսեանը նշանակվել էր պաշտոնում 2022–ի հունվարին Բագրատ սրբազանը՝ առաջնորդությունը քաղուժերին փոխանցելու մասին․ Թող գան, վերցնեն, ով ցանկանում է «Ես բոլորի հետ խոսում եմ»,–ասել է նա |