Փորձագետ. Թուրքիայում ԱՄՆ դեսպանատան առաջ պայթյունը և հայերի սպանություններն ահաբեկչություն են![]() 4 փետրվարի 2013 - 13:04 AMT PanARMENIAN.Net - Սկզբում կարծում էին, որ Թուրքիայում ԱՄՆ դեսպանատան առաջ պայթյունը Սիրիայի կազմակերպածն է, բայց հետո պարզ դարձավ, որ թուրքական ձախակողմյան հակաիշխանական ուժերի ձեռքի գործն է, որոնք երկար ժամանակ ԱՄՆ-ի դեմ գործողություններ չէին իրականացնել: 3 օր առաջ տեղի ունեցած դեպքին միջազգային հանրության արձագանքն այսօր ասուլիսի ժամանակ վերլուծել է թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը: «Հակաիշխանական այս ուժերը երկար ժամանակ աչքի են ընկել Թուրքիայի անվտանգության ուժերի դեմ ակտիվ հարձակումներով»,- մանրամասնել է նա` նշելով նաև, որ Թուրքիայի ձախակողմյան ուժերի ղեկավարները գտնվում են Եվրոպայում, զբաղվում են հիմնականում թմրաբիզնեսով և մաքսանենգությամբ: Միջազգային հարցերով փորձագետ Մենուա Սողոմոնյանը, շարունակելով թեման, նշել է, որ ձախակողմյան ուժերի նպատակը Թուրքիայում սոցիալիզմի հաստատումն է, նաև քաղբանտարկյալների ազատ արձակումը: Նա անդրադարձել է նաև հայերի սպանություններին, նշել ազգայնականության մասին: Մենուա Սողոմոնյանը համեմատել է Թուրքիայում ԱՄՆ դեսպանատան առաջ տեղի ունեցած պայթյունը և հայերի սպանությունը և նշել, որ երկու գործողություններն էլ պետք է որակել ահաբեկչություն, բայց քաղաքական ահաբեկչությունը դատապարտվում է, իսկ հայերի սպանությունը` ոչ: «Անգամ թուրքական իշխանությունները պետական մակարդակով չանդրադարձան հայերի սպանություններին: Փաստերն ամեն կերպ կոծկում են, ավելին` այս ամենը կարելի է թողտվության քաղաքականություն համարել»,- ասել է Մենուա Սողոմոնյանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |