Հայրիկյանի վրա կատարված մահափորձի ակունքները երկրի ներսու՞մ, թե դրսու՞մ է պետք փնտրել

Հայրիկյանի վրա կատարված մահափորձի ակունքները երկրի ներսու՞մ, թե  դրսու՞մ  է պետք փնտրել

PanARMENIAN.Net - ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայիկյանի դեմ իրականացված մահափորձի մեջ որոշ մութ կետեր կան` սկսած զենքի ընտրությունից, կատարման անմակարդակությունից: Այդ մութ կետեր «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար, Կանադայում ՀՀ նախկին արտակարգ և լիազոր դեսպան Արա Պապյանը դեռ չի բացահայտել, սակայն, ըստ իր տեսակետի, Պարույր Հայրիկյանի վրա կատարված մահափորձի ակունքները պետք է երկրի ներսում փնտրել: Մինչդեռ, ինչպես հայտնի է, թեկնածուն իր վրա կատարված մահափորձի մեջ կասկածում է ռուսական հատուկ ծառայություններին:

«Հարգելով Պարույր Հայրիկյանին` ինձ հավանական չի թվում, որ դա արել են ռուսները, քանի որ դա կնշանակի, որ ցածր մակարդակի է իջել Ռուսաստանի ծառայությունների որակը: Իսկ դրանց արյունալի պատմությունն իմացողները շատ լավ գիտեն, որ այն կարող է շատ մեծ հաջողությամբ իրագործել ցանկացած ծրագիր»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Արա Պապյանը:

Մեկ այլ բան` ոստիկանությունը փաստում է, որ Հայրիկյանը հրազենային վնասված է ստացել նագանից: Այն արտադրվել է 1895-1952 թթ: Հիմա հարց է առաջանում, ո՞ր լուրջ կազմակերպությունը մահափորձի կգնար 60 տարվա զենքով:

Քաղաքագետն ընդգծեց, որ Ռուսաստանը պաշտոնապես ոչ մի արձագանք չի տվել Հայրիկյանի մեղադրանքներին, խոսել է միայն հյուպատոսը, նա էլ քաղաքական պաշտոնյա չէ: «Ես չեմ կարծում, որ այս պատմությունը ինչ-որ կերպ կանդրադառնա հայ-ռուսական հարաբերությունների վրա»,-ասաց Արա Պապյանը:

Ավելի վաղ հիվանդանոցում PanARMENIAN.Net ի թղթակցին տված հարցազրույցում Պարույր Հայրիկյանը հայտարարել էր, որ եթե տեսնի հանցագործին 10 հոգու մեջ կճանաչի հաստատ: «Կարծես հայ չէր: Չեմ ուզում շատ առաջ գնալ, ահագին տվյալներ կան, դրանք քննության ընթացքում կպատրաստվեն, և կարծում եմ, որ ճիշտ հետքի վրա կընկնենք: Ինչ-որ մեկը կամ ինչ-որ ուժեր Հայաստանը փորձեն ներկայացնել որպես ահաբեկչությունների երկիր, ես դրան ընթացք չեմ տա: Ես ամեն ինչ կանեմ և ցույց կտամ, որ սա ուղղակի մի ստոր հանցագործություն է, որ աշխարհի բոլոր երկրներում տեղի է ունենում, բայց հայաստանյան իրականության պատկերը չէ»,- ասել է նախագահի թեկնածուն, ում վրա հունվարի 31-ին մահափորձ էր իրականացվել:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---