ՀՀ ԱԳՆ ՓՈԽՂԵԿԱՎԱՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԻՐ ՉԻՆԱՑԻ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՋ ՀԵՏ 8 օգոստոսի 2005 - 12:45 AMT PanARMENIAN.Net - Այսօր Հայաստանի փոխարտգործնախարար Արման Կիրակոսյանը հանդիպել է իր չին գործընկեր Ճաո Չժունհուայի հետ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Հանդիպման ընթացքում կողմերը կարեւորեցին միջազգային արդի խնդիրների շուրջ քաղաքական երկխոսություն անցկացնելու հնարավորությունը եւ նշեցին երկու երկրների միջեւ տարբեր մակարդակներով պարբերաբար այցելություններ եւ հանդիպումներ անցկացնելու վերջերս ձեւավորված ավանդույթը: Փոխարտգործնախարարները գոհունակությամբ նշեցին երկկողմ հարաբերությունների բարձր մակարդակը: Չաո Չժունհուայը ներկայացրեց իր երկրի արտաքին քաղաքական առաջնայնությունները, հարաբերությունները տարածաշրջանի պետությունների հետ, ՄԱԿ-ի բարեփոխման վերաբերյալ Չինաստանի մոտեցումները: Խոսելով ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի ընդլայնման շուրջ ծավալված քննարկումների մասին` պարոն Չժունհուայը նշեց, որ իր երկիրը խնդիրը դիտարկում է ՄԱԿ-ի որպես ընդհանուր կառույցի բարեփոխումների շրջանակում: Իր հերթին Արման Կիրակոսյանը կարեւորեց համաձայնեցման սկզբունքի անհրաժեշտությունը, մասնավորապես այնպիսի գլոբալ խնդիրների շուրջ ինչպիսին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ընդլայնումն է: Ա. Կիրակոսյանը ընդհանուր գծերով ներկայացրեց տարածաշրջանային զարգացումները, Հայաստանի հարաբերությունները հարեւան երկրների հետ, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ընթացքը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |