ՕԳՈՍՏՈՍԻ 22-ԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՅՑԵԼԻ ՍՎԵՐԴԼՈՎՍԿԻ ՄԱՐԶ

PanARMENIAN.Net - 2005 թվականի օգոստոսի 22-24-ին Ուրալի մայրաքաղաք կայցելի Հայաստանի Արարատի մարզի պատվիրակությունը` մարզպետ Ալիկ Սարգսյանի գլխավորությամբ: Հյուրերը կհանդիպեն Սվերդլովսկի մարզի կառավարության ներկայացուցիչների հետ, որպեսզի քննարկեն տարածաշրջանների համագործակցության հեռանկարները: Հայերը կայցելեն նաեւ Պերվոուրալսկ: Ինչպես տեղեկացնում է Պերվոուրալսկի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը, նրանք կծանոթանան քաղաքի ենթակառուցվածքին, կայցելեն «Պերվուորալսկի նոր խողոկովակների գործարան» ԲԲԸ եւ «Եվրոպա-Ասիա սահման» հուշահամալիր, տեղեկացնում է «Ռեգնում» գործակալությունը:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---