ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄԵԾ ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ ԵԱՀԿ ԱՆԴԱՄ-ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՐՋԱՆՈՒՄ

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Հելսինկիի եզրափակիչ ակտը համախմբել է նախկինում սառը պատերազմի վիճակում գտնվող ազգերին, հանգեցրել համաձայնության այնպիսի հարցերում ինչպիսին բնապահպանությունն է, ընտրությունները, մարդու իրավունքները: Այս մասին այսօր ԵԱՀԿ Հելսինկիի եզրափակիչ ակտի հայերեն հրատարակության շնորհանդեսի ժամանակ հայտարարել է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Վլադիմիր Պրյախինը: Նրա խոսքերով` փաստաթուղթը մեծ դեր է խաղացել սառը պատերազմի ավարտման հարցում եւ սկիզբ է դրել եվրոպական երկրների համագործակցությանը ժողովրդավարության ոլորտում, ինչպես նաեւ զինաթափությանը, Եվրոպայի անվտանգության միասնական համակարգի ստեղծմանը: Դիվանագետը նշել է նաեւ, որ ԵԱՀԿ մեծ դեր է խաղացել Ամերիկայի, Ասիայի, Եվրոպայի քաղաքական փոփոխություններում: «Այսօր ԵԱՀԿ հատուկ տեղ է գրավում կազմակերպությունների շրջանում, մասնավորապես, Անվտանգության Եվրոպայի ինստիտուտում, եւ ներկայումս 55 երկիր ԵԱՀԿ անդամ են, որոնցից 16 երկրներում գոյություն ունեն կազմակերպության գրասենյակներ»,- նշել է նա: Վ.Պրյախինը գոհունակությամբ նշել է, որ Հայաստանը մեծ հեղինակություն ունի ԵԱՀԿ անդամ-պետությունների շրջանում: «Հայաստանի անկախության հռչակումից հետո` 1992 թվականին երկիրը միանալով կազմակերպությանը` ակտիվ մասնակցություն է ունեցել նրա աշխատանքներում»,- նշել է նա: «Հուսով եմ, որ Հելսինկիի եզրափակիչ ակտի հայերեն հրատարկությունը օգտակար կլինի հայ հասարակայնությանը` հասկանալու համար հիմնական սկզբունքները, արժեքները, որոնց հավատարիմ են ԵԱՀԿ եւ 55 մասնակից-երկրները, այդ թվում` նաեւ Հայաստանը»,-եզրափակել է Վ.Պրյախինը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---