ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 13-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ ԵՆ ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

PanARMENIAN.Net - Անդրկովկասում ռուսական զորքերի խմբի (ԱՌԶԽ) եւ Հայաստանի Զինված ուժերի զինծառայողները կմասնակցեն համատեղ պլանային զորավարժություններին: Զորավարժությունները տեղի կունենան Հայաստանի տարածքում, դրանք կսկսվեն սեպտեմբերի 13-ին եւ կտեւեն վեց օր: «Դրանք կլինեն չափազանց մասշտաբային զորավարժություններ, որոնք կանցկացվեն երկու երկրների միջեւ համաձայնեցված պլանի համաձայն»: Զորավարժությունների կապակցությամբ Հայաստան կժամանի խմբի հրամանատար, գեներալ-մայոր Անդրեյ Պոպովը, հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը:
 Ուշագրավ
---