Առողջապահության նախարարությունը դեղերի գների աճի զսպման իրական լծակներ չունի

Առողջապահության նախարարությունը դեղերի գների աճի զսպման իրական լծակներ չունի

PanARMENIAN.Net - Առողջապահության նախարարության դիտարկումների համաձայն 2012թ. հոկտեմբեր և դեկտեմբեր ամիսներին դեղագործական շուկայում արձանագրվել են դեղերի գների էական տատանումներ: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ 2012թ. հոկտեմբեր և դեկտեմբեր ամիսներին հանրապետություն է ներկրվել 2189 անուն դեղ (հոկտեմբերին` 1009, դեկտեմբերին` 1180): Երկու ամիսներին ներկրված 581նույն դեղից 40-ի մոտ նկատվել է 10%-ից ավելի թանկացում և գրեթե նույնքան դեղի մոտ նույնչափ էժանացում։ Այդ ամիսներին ներկրվածդեղերիկեսից ավելիի մոտ գները մնացել են անփոփոխ, ասվում է նախարարության կողմից PanARMENIAN.Net ին տրամադրած հաղորդագրության մեջ:

Հետագա դիտարկումների արդյունքներով2013թ. տարեսկզբից դեղերի գների տատանումների աստիճանի համեմատական նվազում է նկատվում:

Դեղերի գների տատանումների հիմնական պատճառ կարող են հանդիսանալ արտադրողի կողմից գների և արտարժույթի փոխարժեքի փոփոխությունները:

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ հանրապետությունում դեղերի գները ազատականացված են և ՀՀ առողջապահության նախարարությունը դեղերի գների աճի զսպման իրական լծակներ չունի: Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի հետ համատեղ ՀՀ ԱՆ ստեղծել է դեղերի շուկայում հակամենաշնորհային երևույթների զսպման մեխանիզմներ։ Մասնավորապես, ՀՀ առողջապահության նախարարությունը դեղերի շուկայում իրականացնում է մշտադիտարկում և արդյունքները մեկամսյա հաճախականությամբ ներկայացնում ՏՄՊՊՀ։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---