ԱՄՆ-ում դատապարտվել է օրենքով գող Արմեն Ղազարյանը

ԱՄՆ-ում դատապարտվել է օրենքով գող Արմեն Ղազարյանը

PanARMENIAN.Net - ԱՄՆ Նյու Յորքի Դաշնային դատարանը 37 ամսվա կալանքի է դատապարտել օրենքով գող Արմեն Ղազարյանին: Ղազարյանը պետք է 60 հազար դոլար տուգանք մուծի, իսկ ազատ արձակվելուց հետո երեք տարվա ընթացքում լինելու է ոստիկանության հսկողության տակ:

Գլենդեյլի բնակիչ Ղազարյանն իրեն մեղավոր է ճանաչել դրամաշորթության մեջ, որով զբաղվել է հայ-ամերիկյան խմբավորման կազմում, որը կոչվում է «Միրզոյան-Թերջանյանի կազմակերպություն»: Արդյունքում հանցագործներին հաջոցվել է 100 մլն դոլար ստանալ «Մեդիքեյր» առողջապահական ծրագրի հիմնադրամներից:

Ղազարյանը հայտնի է «Պզո» մականունով, նա բնակվում է ԱՄՆ-ում 1996թ. և ստացել է փախստականի կարգավիճակ՝ պնդելով, թե հայրը զոհվել է Ադրբեջանում ազգային բախումների ժամանակ: Քննությունը պարզել է, որ դա ճիշտ չէ, և ինչպես հայտնում է «Ամերիկայի ձայնը», Ղազարյանի արտաքսում է սպառնում, հայտնում է Լենտա.ռու-ն:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---