Հայրիկյանը ՍԴ-ից հետ վերցրեց դիմումը. Ես հավասար մրցապայքարում չհայտնվեցի, բայց ոչինչ

Հայրիկյանը ՍԴ-ից հետ վերցրեց դիմումը. Ես հավասար մրցապայքարում չհայտնվեցի, բայց ոչինչ

PanARMENIAN.Net - ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը Սահմանադրական դատարանից հետ է վերցրել ընտրությունները երկշաբաթյա ժամկետով հետաձգելու խնդրանքով դիմումը: PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում թեկնածուն հիշեցրեց, որ երեկ դատարան դիմում ներկայացնելիս հայտարաել էր, որ որոշակի իրավիճակում կարող է հետ վերցնել այն: «Երեկ ես ստիպված էի հանձնել, որովհետև վերջին օրն էր»,- ասաց Պարույր Հայրիկյանը:

Նա հիշեցրեց նաև, որ վիրահատության օրը հայտարարել էր, որ չի ցանկանում թույլ տալ, որ որևէ ստահակ, մանավանդ ահաբեկիչ, կարողանա ազդել ընտրությունների վրա: «Իմ իրավունքները խախտվեցին, ես հավասար մրցապայքարում չհայտնվեցի, բայց ոչինչ: Կարևորը մենք թույլ չտանք, որ մեր ժողովրդի թշնամիները ներգործություն ունենան մեր գործընթացների և մեր ժամանակացույցի վրա»,- ասաց թեկնածուն:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---