Կվերանորոգվեն Երևանի բազմաբնակարան շենքերի վթարային պատշգամբները

Կվերանորոգվեն Երևանի բազմաբնակարան շենքերի վթարային պատշգամբները

PanARMENIAN.Net - Մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերի վթարային պատշգամբների վերականգնման նպատակով քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ ստեղծված աշխատանքային խումբը գույքագրել է նման խնդիրներ ունեցող շենքերը: Հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ առաջնային անհրաժեշտություն ունեցող նմանատիպ պատշգամբների նախագծանախահաշվային փաստաթղթերն արդեն պատրաստ են: Քաղաքապետն հանձնարարել է հնարավորին շուտ ավարտել նախապատրաստական աշխատանքներն ու սկսել վերականգնման գործընթացը:

Երևանի կանաչապատման այս տարվա ծրագրերի շրջանակում մայրաքաղաքում կկիրառվի նաև հրապարակների և փողոցների լանդշաֆտային դիզայնով ձևավորման սկզբունքը: Կենտրոն վարչական շրջանում նախատեսված տարածքների էսքիզային տարբերակներն արդեն պատրաստ են: Զեկուցվել է, որ Երևանի համաչափ զարգացման համատեքստում առաջիկայում պատրաստ կլինեն նաև մյուս վարչական շրջանների լանդշաֆտային ձևավորման էսքիզային տարբերակները:

Զեկուցվել է նաև, որ ընթացքի մեջ են ոռոգման համակարգերի ստուգման, վթարների վերականգնման և նոր ցանցերի անցկացման նախապատրաստական աշխատանքները, հայտնում է քաղաքապետարանի մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
---