ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՆԵՐՔԻՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԸ ՉԵՆ ԱՆԴՐԱԴԱՌՆԱ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎՐԱ10 սեպտեմբերի 2005 - 07:42 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը ուշադիր հետեւում է Ուկրաինայում ընթացող իրադարձություներին եւ կարեւորում է այդ երկրի կայունությունը: Այդ մասին հայտարարել է Հայաստանի ԱԳՆ մամլո քարտուղար Համլետ Գասպարյանը, պատասխանելով այն հարցին, թե ինչպես կարող է անդրադառնալ կառավարական ճգնաժամը Ուկրաինայում հայ-ուկրաինական հարաբերությունների վրա: Հայաստանի ԱԳՆ վստահություն է հայտնել, որ Ուկրաինայի նախագահ Յուշչենկոյին կհաջողվի շուտափույթ ձեւավորել նոր կառավարություն եւ հաղթահարել ժամանակավոր դժվարությունները: «Հայ-ուկրաինական հարաբերությունները հիմնված են մեր ժողովուրդների բազմադարյա բարեկամության եւ պետությունների փոխադարձ վստահության վրա: Այսօր մեր երկկողմ հարաբերությունները դինամիկ զարգացում են ապրում: Մենք վստահ ենք, որ Ուկրաինայի ներքին զարգացումները որեւէ կերպ չեն անդրադառնա մեր հարաբերությունների վրա»,-ընդգծել է հայկական արտաքին քաղաքականության գերատեսչության մամլո քարտուղարը, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Ալիև․ Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը, հրաժարվի Արարատ լեռը որպես խորհրդանիշ օգտագործելուց Ալիևը նաև ասել է, թե «հայերը լուրջ հոգեբանական շեղումներ ունեն» և «զառանցագին գաղափարներ» Ալիև․ Ձեռքերս ծալած չենք սպասելու, մինչև Ֆրանսիան, Հնդկաստանն ու Հունաստանը զինեն ՀՀ–ին «Դրանով փորձում են մեզ ինչ–որ բան ապացուցել»,–ասել է նա Ռուբեն Վարդանյանի ընկերներն ու գործընկերներն ապրիլի 24-ին երթ են նախաձեռնել Վարդանյանը հացադուլ է հայտարարել Բաքվի բանտում Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը Ներկաները վայելել են միջոցառումը, ծանոթացել NFT-ների յուրօրինակ աշխարհին և ձեռք բերել նոր ծանոթություններ |