ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏԸ ՄԵԿՆԵԼ Է ՆՅՈՒ ՅՈՐՔ ՄԱԿ-Ի ԳԼԽԱՎՈՐ ՎԵՀԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ

PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր մեկնել է Նյու Յորք` ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 60-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու նպատակով, հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը: Նրա գլխավորած կառավարական պատվիրակության կազմում է նաեւ Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը: Բարձր մակարդակի լիագումար հանդիպումը կմեկնարկի սեպտեմբերի 14-ին` ՄԱԿ-ի կենտրոնակայանում եւ կշարունակվի մինչեւ սեպտեմբերի 18-ը: Հանդիպման ընթացքում, պետությունների բարձրաստիճան այլ ղեկավարների հետ միասին, վարչապետը կմասնակցի «ֆինանսավորում զարգացման համար» հանդիպմանը, ինչպես նաեւ «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի ղեկավարության, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի գործադիր տնօրեն Թորոյա Օբեյդի, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կառավարիչ Քլեմալ Դերվիշի, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի գործադիր տնօրեն Էն Վենեմանի հետ: Նախատեսվում է նաեւ Անդրանիկ Մարգարյանի հանդիպումը ամերիկահայ համայնքի ներկայացուցիչների հետ եւ մասնակցությունը մի շարք այլ միջոցառումների: Հայաստանի վարչապետի ելույթը նախատեսվում է սեպտեմբերի 16-ին: Վարչապետը կմասնակցի ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշի կողմից կազմակերպվելիք ընդունելությանը: Հայկական պատվիրակությունը Հայաստան կվերադառնա սեպտեմբերի 18-ին:


 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---