Բենեդիկտոս XVI հայտարարել է, որ մեկուսի կյանք է վարելու

Բենեդիկտոս XVI հայտարարել է, որ մեկուսի կյանք է վարելու

PanARMENIAN.Net - Սբ Աթոռից հրաժարված Հռոմի պապ Բենեդիկտոս XVIհայտարարել է, որ մեկուսի կյանք է վարելու: Այդ մասին նա այսօր հայտարարել է Հռոմի եկեղեցու սպասավորների հետ հավաքական հանդիպմանը:

«Վստահ եմ, որ միշտ մոտ կլինեմ ձեզ, իսկ դուք՝ ինձ, նույնիսկ եթե արտաքին աշխարհի համար տեսանելի չլինեմ»,-ասել է Հռոմի պապը, որը պաշտոնապես կհեռանա փետրվարի 28-ին:

Փորձագետները գտնում են, որ մարտի 1-ից Յոզեգ Ռատցինգերը, հավանաբար, կկրի «Հռոմի պատվավոր եպիսկոպոսի» տիտղոսը, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---