«Ոչ ասեք արևմտամետ Լևոնին և Րաֆֆուն» պաստառների համար Գոռ Թամազյանի դեմ գործ չի հարուցվի

«Ոչ ասեք արևմտամետ Լևոնին և Րաֆֆուն» պաստառների համար  Գոռ Թամազյանի դեմ գործ չի հարուցվի

PanARMENIAN.Net - Դատախազության հանձնարարությամբ ոստիկանության Երևան քաղաքի վարչության հետաքննության բաժանմունքում ստուգվել է 2013թ. հունվարի 30-ին «www.iditord.org» կայքում տեղադրված տեղեկությունն այն մասին, որ «Մեկ ազգ» կազմակերպությունն անարգել շարունակում Է հակաքարոզչություն իրականացնել նախագահի թեկնածու Ր.Հովհաննիսյանի նկաամամբ` Երևանի շենքերին ու Էլեկտրասյուներին «Ոչ ասեք արևմտամետ Լևոնին և Րաֆֆուն» վերտառությամբ պաստառներ փակցնելով:

Նյութերի նախապատրաստման ընթացքում Գոռ Թամազյանը բացատրություն է տվել այն մասին, որ 2003 թվականից «Մեկ ազգ» կազմակերպությունների դաշինքի համանախագահն է և կազմակերպելով դաշինքի գործունեությունը` հանդիսանում է դրա անմիջական պատասխանատուն: Ըստ Գ. Թամազյանի` ոստիկանությանը տված բացատրությունների` դաշինքի հիմնական զործունեությունը օրենքով չարգելված բոլոր միջոցներով աղանդավորության, համասեռամոլության, ազատ բարքերի, ինչպես նաև` արևմտամետ քաղաքական ուժերի դեմ պայքարի մեջ է:

Գ.Թամազյանը միաժամանակ պարզաբանել է, որ իրենք արևմտամետ համարում են այն քաղաքական ուժին կամ քաղաքական զործչին, ով չի դատապարտում համասեռամոլությունը, աղանդավորություևը և ազատ բարքերը:

Այսպիսով` ոստիկանությունը նախապատրաստած նյութերով պարզել է, որ ՀՀ նախագահի թեկնածու Ր.Հովհաննիսյանի պատիվն ու արժանապատվությունը, ինչպես նաև` բարի համբավը չեն նսեմացվել, այլ դրանք կրել են քննադատական ու գնահատողական բնույթ, ավելին` «արևմտամետ» արտահայտությունն ընտրողների մոտ կարող է առաջացնել ոչ միայն բացասական, այլ նաև` դրական ազդեցություն, քանի որ արևմուտքում եվրոպական երկրներում և ԱՄՆ-ում օրենքները բխում են ժողովրդավարական ու մարդասիրական սկզբունքներից, միաժամանակ նշված պետություններում բավականին բարձր է հասարակության կենսամակարդակը:

ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնում են, որ վերը նշվածը հաշվի առնելով` հետաքննիչը եզրակացրել է, որ Գ.Թամազյանի արարքում բացակայում է ՀՀ քրեական օրենսգրքի 151-րդ հոդվածով նախատեսված հանցակազմը, ուստի` ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---