Մայքլ Քամբեք. Նախընտրական պայքարն ավելի մրցակցային է, քան ԱԺ ընտրությունների ժամանակ էր15 փետրվարի 2013 - 15:55 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի եվրոպացի բարեկամներ կազմակերպությունը հետևել է ՀՀ նախագահի ընտրությունների քարոզարշավին բավականին լավ և խորը: Կազմակերպության գլխավոր քարտուղար Մայքլ Քամբեքն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հիշեցրեց, որ իրենք մի քանի անգամ հարցումներ են նախաձեռնել, և ըստ դրանց արդյունքների, մարդիկ շատ լուրջ են վերաբերում ընտրություններին: PanARMENIAN.Net ի թղթակցի հարցին, թե մրցակցայի՞ն են ընտրությունները և ինչպիսի՞ պայքար է գնում, Մայքլ Քամբեքը պատասխանեց. «Քաղաքական դաշտը և պայքարը ավելի մրիցակցային են, քան մայիսին կայացած խորհրդարանական ընտրությունների ժամանակ: Սրանք ընտրություններ չեն կառավարության կողմից: Այս պահին կան թեկնածուներ, որոնք շատ ուժեղ են, այս առումով կրկին առաջընթաց է նկատվել»: Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր Ֆրանսուա Ռոշբլուանը, ով Հայաստանի՝ նախագահի նախորդ բոլոր ընտրություններում դիտորդ է եղել, ևս կարծում է, որ այս ընտրությունները մրցակցային են: «Այս ամենը նկատում ենք նաև այն առումով, որ մեծ է այն մարդկանց թիվը, ովքեր ասել են, որ մասնակցելու են ընտրութուններին: Հաշվի առնելով իմ փորձը, կարծում եմ, որ այս ընտրությունների մթնոլորտը ավելի հանդուրժողական են»,- ասաց նա: Անդրադառնալով հացադուլավոր թեկնածու Անդրիաս Ղուկասյանը քաղաքական պայքարի ձևին, բանախոսներից Եվրախորհրդարանի պատգամավոր Ֆրանկ Էնգելը նկատեց, որ սա թեկնածուի ընտրած տարբերակն է, ասելու շատ բան չունեն: Եվրախորհրդարանի պատգամավոր կարծում է, որ պայքարի և քարոզարշավի ավելի լավ տարբերակներ կան: Ինչ վերաբերում է Գյումրիում ՀՀ գործող նախագահ, ՀՀԿ թեկնածու Սերժ Սարգսյանի արած հայտարարությանը, թե այս ընտրություններում որքան տոկոս կամենա, այնքան կխփի, Ֆրանկ Էնգելը կարծում է, որ դա բնական արձագանք էր: «Աշխարհի բոլոր երկրներում այն նախագահները, որ դարձյալ առաջադրվում են, նրանք նմանատիպ հայտարարություններ են անում, նրանք վստահ են լինում, որ ընտրվելու են: Եթե անգամ գործող նախագահը նման հայտարարություն է անում, մենք ոչինչ չենք կարող ասել»,- ասաց նա: Հայաստանում Գերմանիայի նախկին դեսպան Հոյան-Հանս Շմիդթն էլ իր հերթին նկատեց, որ այս ընտրություններում բոլոր թեկնածուներին հնարավորւթյուն է տրվել ներկայանալու: Մամուլի շատ ազատ է գործում և ժողովրդավարության աճ կա: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Բերման է ենթարկվել անհնազանդության ակցիաների 29 մասնակից, որից 17–ը՝ Երևանում Վեդիում բերման է ենթարկվել Լևոն Քոչարյանը Amnesty International․ Ադրբեջանի կողմից էական առաջընթաց չի գրանցվել ԼՂ հայերի ապահով վերադարձի համար Նշվում է, թե Ադրբեջանի իշխանությունները համաներում էին խոստացել նրանց, ովքեր կռվել են Լեռնային Ղարաբաղի համար Զախարովա․ՌԴ–ն պատրաստ է աջակցել ՀՀ–ին և Ադրբեջանին սահմանազատման և ԼՂ հուշարձանների պահպանման հարցերում «Պայմանավորվածությունները պետք է լինեն կայուն, հավասարակշռված և փոխընդունելի»,–ասել է նա Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը Երթի մասնակիցներն Ադրբեջանի դեսպանատան մոտից քայլել են դեպի Թուրքիայի դեսպանատուն, հետո դեպի Սպիտակ տուն |