ԱԺ նախագահը վստահ է, որ ԵԱՀԿ ԽՎ դիտորդական առաքելությունը անաչառ գնահատական կտա ընտրություններին

ԱԺ նախագահը վստահ է, որ ԵԱՀԿ ԽՎ դիտորդական առաքելությունը անաչառ գնահատական կտա ընտրություններին

PanARMENIAN.Net - Այսօր ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Հայաստանում դիտորդական առաքելությամբ գտնվող ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ռիկարդո Միլյորիին, ԵԱՀԿ ԽՎ դիտորդական առաքելության ղեկավար Տոնինո Պիցուլային և ԵԱՀԿ ԽՎ գլխավոր քարտուղարի տեղակալ Թինա Շոնին:

Ինչպես PanARMENIAN.Net ին հայտնում են ԱԺ հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, հանդիպման ընթացքում քննարկվեցին առաջիկա նախագահական ընտրությունների ընթացքին վերաբերող հարցեր: Երկուստեք կարևորվեց ազատ և թափանցիկ ընտրությունների անցկացումը և Հայաստանում իրականացվող ժողովրդավարական գործընթացներում առաջընթացի գրանցումը:

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը վստահություն հայտնեց , որ ԵԱՀԿ ԽՎ դիտորդական առաքելությունը անաչառ գնահատական կտա նախագահական ընտրություններին: Խորհրդարանի ղեկավարը կարևորեց համապետական ընտրություններում միջազգայիպն հեղինակավոր կազմակերպությունների կողմից իրականացվող դիտորդական առաքելությունները` որպես մեր երկրում ժողովրդավարության ամրապնդման կարևոր խթան: Մենք աշխատել ենք մինչև առաջիկա ընտրությունները լուծում տալ նախորդ ընտրություններից հետո միջազգային դիտորդական առաքելությունների արձանագրած թերություններին: Հայաստանի իշխանությունները ունեն քաղաքական կամք և շահագրգռվածություն` անցկացնելու 2013 թվականի նախագահական ընտրությունները էլ ավելի բարձր մակարդակով և եվրոպական չափանիշներին համապատասխան»,-նշեց Հովիկ Աբրահամյանը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---