Բոլոր ճանապարհները բաց են, Սելիմի լեռնանցքը` միակողմանի

Բոլոր ճանապարհները բաց են, Սելիմի լեռնանցքը` միակողմանի

PanARMENIAN.Net - Փետրվարի 16-ին` ժամը 18.00-ի դրությամբ, հանրապետության որոշ շրջաններում` Կոտայքում և Արթիկում, տեղում է թույլ ձյուն: Ուժեղ ձյան և բքի պատճառով Մարտունու կողմից փակ է Սելիմի լեռնանցքը, հայտնում էՀայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությունը:

Միջպետական, հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման, աղով և ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթեւեկել ձմեռային անվադողերով:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---