Հայ ոսկերիչների ասոցիացիան ցուցադրել է աշխարհի ամենամեծ դեղին ադամանդը

Հայ ոսկերիչների ասոցիացիան ցուցադրել է աշխարհի ամենամեծ դեղին ադամանդը

PanARMENIAN.Net - Փետրվարի 18-ին Հայ ոսկերիչների ասոցիացիան (AJA) Փարիզի InterContinental հյուրանոցում ցուցադրել է աշխարհի ամենամեծ դեղին ադամանդը: 110 կարատ քաշ ունեցող ադամանդը պատկանում է Հակոբ Բարդալյանին Նյու Յորքից, արժեքը 15 մլն դոլար է:

Ինչպես PanARMENIAN.Net ին է հայտնել ֆրանսիացի լրագրող Ժան Էքիյանը, ադամանդի շնորհանդեսը համընկավ Հայաստանի և Սփյուռքի ոսկերիչների լավագույն ստեղծագործությունների ցուցահանդեսի հետ:

AJA-ն մտադիր է իր ավանդը ներդնել Հայաստանի ոսկերչության արդյունաբերության զարգացման մեջ և մի քանի հազար աշխատատեղեր ստեղծել առաջիկա մի քանի տարում:

Օսմանյան կայսրության ժամանակաշրջանում ոսկուց և մետաղից զարդեր էին պատրաստում միայն հայ ոսկերիչները, նրանք համարվում էին լավագույններն աշխարհում:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---