Ս.Սարգսյանը պատրաստ է հանդիպել Ր.Հովհաննիսյանին. Վերջինս հանրահավաքին կհայտնի հանդիպել են, թե` ոչ

Ս.Սարգսյանը պատրաստ է հանդիպել Ր.Հովհաննիսյանին. Վերջինս հանրահավաքին կհայտնի հանդիպել են, թե` ոչ

PanARMENIAN.Net - Այսօր ժամը 17:00-ին Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանը կհայտնի հանդիպել է արդյոք գործող նախագահ Սերժ Սարգսյանին: 36,74% կամ 539 674 ձայն հավաքած Րաֆֆի Հովհաննիսյանը Ազատության հրապարակում «հաղթահավաք» է հրավիրել: «Րաֆֆի Հովհաննիսյանը սկզբունքային, ազնիվ, հայրենասեր մարդ է, նա իր ժողովրդին փորձության չի տանելու, բայց ամեն քաղաքակիրթ ճանապարհով այնպիսի տարբերակ կարող է առաջարկել, որ բոլորս զարմանանք»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել էր «Ժառանգություն» կուսակցության անդամ Անահիտ Բախշյանը:

ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Արմեն Արզումանյանն էլ հայտարարել է, որ Սերժ Սարգսյանը պատրաստակամ է ընդունել «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին: «Հանրապետության նախագահը միշտ էլ պատրաստակամ է եղել հանդիպելու բոլոր քաղաքական ուժերի և նրանց առաջնորդների հետ յուրաքանչյուր անհրաժեշտության դեպքում: Այստեղ բացառություն լինել չի կարող, հատկապես երբ խոսքը ընտրություններում երկրորդ տեղը զբաղեցրած քաղաքական գործչին է վերաբերում: Այժմ էլ նախագահը պատրաստակամ է ընդունելու պարոն Հովհաննիսյանին իրեն հարմար ցանկացած ժամի, առավել ևս, որ կարիք կա պարզություն մտցնելու հանդիպման նպատակի մասին պարոն Հովհաննիսյանի հնչեցրած բավականին անհասկանալի ձևակերպումների մեջ»,- Panorama.am-ի հետ զրույցում ասել է նա:

Հիշեցնենք, որ երեկ Ազատության հրապարակում հրավիրված ասուլիսի ժամանակ Րաֆֆի Հովհաննիսյանը գործող նախագահ Սերժ Սարգսյանին մինչև այսօր ժամը 17:-00-ն ժամանակ տվեց ընդունելու, խոստովանելու իր սխալը ժողովորդի և ՀՀ օրենքների առաջ: «Այդ դեպքում նա ներում կստանա հայ ժողովրդի անունից»,-ասաց Հովհաննիսյանը և նկատեց. «Ժողովորդը հաղթել է և դա բոլորը գիտեն: Ես հույս ունեմ, որ Սերժ Սարգսյանը կհանդիպի ինձ հետ և կսեղմի իմ ձեռքը ու կընդունի իմ և ժողովրդի հաղթանակը»: Եթե դա տեղի չունենա, ապա Րաֆֆի Հովհաննիսյանը հանրահավաք է հրավիրում Ազատության հրապարակում և գնալու է ոչ թե մինչև վերջ, այլ մինչև հաղթանակ:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---