Դամասկոսում պայթյուն է որոտացել ՌԴ դեսպանատան մոտ

Դամասկոսում պայթյուն է որոտացել ՌԴ դեսպանատան մոտ

PanARMENIAN.Net - Սիրիական ԶԼՄ-ները հայտնում են մեծաթիվ զոհերի ու տուժածների մասին Դամասկոսի կենտրոնում հնչած պայթյունի արդյունքում: Սիրիական SANA գործակալությունը չի նշում զոհվածների ու վիրավորների ստույգ թիվը:

Հինգշաբթի Դամասկոսի կենտրոնական մասում Սիրիայի իշխող ԲԱԱՍ կուսակցության կենտրոնակայանի և Ռուսաստանի դեսպանության հարևանությամբ ականապատ մեքենա է պայթել: Կոտրվել են դեսպանատան պատուհանների ապակիները:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---