Օդի ջերմաստիճանն այսօր 2-3 աստիճանով կբարձրանա

Օդի ջերմաստիճանն այսօր 2-3 աստիճանով կբարձրանա

PanARMENIAN.Net - Հանրապետության տարածքում այսօր ողջ օրվա ընթացքում ամենուրեք կդիտվի առանց տեղումների, փոփոխական ամպամածությամբ եղանակ: Օրվա երկրորդ կեսին կդիտվի ամպամածության ավելացում և փետրվարի 22-ին ուշ երեկոյան տեղումները հնարավոր է վերսկսվեն:

Օդի ջերմաստիճանը գիշերը զգալի նվազել է, սակայն այսօր ցերեկը, կբարձրանա 2-3 աստիճանով: Հնարավոր է քամի 12-17մ/վրկ արագությամբ, առանձին վայրերում բուք, մառախուղ և ցածր տեսանելիություն, ճանապարհներին հավանական է մերկասառույց, և դժվարանցանելիություն:

Հայպետհիդրոմետի հաղորդմամբ, Երևանում այսօր կդիտվի առանց տեղումների եղանակ, ուրբաթ միայն ուշ երեկոյան կրկին հնարավոր են տեղումներ: Տեղ-տեղ հնարավոր է մերկասառույց: Գիշերը սպասվում է -2-4, ցերեկը +5+7, երեկոյան +2+4 աստիճան տաքություն:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---