Փարիզի բանակային սինագոգում հարգել են Միսաք Մանուշյանի հիշատակը

Փարիզի բանակային սինագոգում հարգել են Միսաք Մանուշյանի հիշատակը

PanARMENIAN.Net - Հայ վետերանների ու Դիմադրության շարժման մասնակիցների ազգային ասոցիացիան և «Բանակի իսրայելցի կապելանները» փետրվարի 20-ին՝ Դիմադրության հերոս Միսաք Մանուշյանի մահապատժի 69-րդ ամյակի օրը, հարգել են նրա հիշատակը: Ինչպես գրում է Nouvelles d`Arménie-ին, ասոցիացիայի նախագահ Անտուան Բաղդիկյանը հիշեցրել է, որ հարգելով Մանուշյանի խմբի անդամների հիշատակը մեծ րաբբի Կորսիայի հետ միասին, հայերն ու հրեաները կառուցում են հալածված ու ցեղասպանության ենթարկված ժողովրդների համերաշխության ու եղբայրության մշակույթը:

95-ամյա Արսեն Չաքարյանը, որը եղել է Մանուշյանի խմբից, ներկայացրել է իր «Կարմիր պաստառի» կոմանդոսը» գիրքը, որտեղ նա պատմում է շարժման մասնակիցների, դավաճանի ներթափանցման մասին և 23 իր ընկերներին մահապատժի ենթարկելու մասին:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---