Անդրիաս Ղուկասյանը առաջարկում է ստեղծել Ազգային համաձայնության խորհուրդ![]() 22 փետրվարի 2013 - 17:06 AMT PanARMENIAN.Net - ՀՀ նախագահի նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանը առաջարկում է ստեղծել Ազգային համաձայնության խորհուրդ: Այս մասին նա ասաց Ազատության հրապարակում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, որտեղ նա ևս սպասում է Րաֆֆի Հովհաննիսյանի ժամանելուն: Անդրեաս Ղուկասյանը նշեց, որ ինքը եկել է Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքին նախ և առաջ նրա խոսքը լսելու: Անդրադառնալով այն տեսակետին, թե մի քանի օր է անցել և մարդիկ արդեն հիասթափվում են այս պայքարից, նա ասաց, որ չի կիսում այդ կարծիքը: «Կան մարդիկ, ովքեր ցանկանում են, որ քաղաքական իրադրությունները չստիպեն իշխանությանը զիջելու: Այսօր ազնիվ քաղաքական ուժերը պետք է ուղված լինեն հանրության հիմնական իրավունքները պաշտպանելուն: Մենք պետք է ստեղծենք ուժեղ և ամուր պետություն, սակայն զբաղված ենք կեղծ ընտրություններ անցկացնելով»,- ասաց Անդրիաս Ղուկասյանը: Նա նկատեց, որ պետք է պահանջել իշխող ուժից թույլ տալ նորմալ քաղաքական համակարգ ունենալ: Անդրադառնալով իր հացադուլին, նա ասաց, որ ինքը որևէ բանի համար չի զղջացել, և հացադուլը հանրությանը տվեց վստահություն, որ կա պայքար: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |