Ռուբեն Հախվերդյան. Սա նման է ձնագնդի, ինչքան ճնշում գործադրեն, այդքան մեծանալու է

Ռուբեն Հախվերդյան. Սա նման է ձնագնդի, ինչքան ճնշում գործադրեն, այդքան մեծանալու է

PanARMENIAN.Net - Ժողովուրդը դժգոհ է այս իրավիճակից: Որևէ կառավարություն, որ եկա, չփորձեց համակարգ ստեղծել, բոլորը փորձեցին պաշտոններ ունենալ: Այսօր Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանի հրավիրած հանրահավաքին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում նման կարծիք հայտնեց հեղինակ-կատարող Ռուբեն Հախվերդյանը:

«Սա նման է ձնագնդի, որը գնալով մեծանում է: Ինչքան ճնշում գործադրեն, այդքան մեծանալու է, և դա ի վնաս իրենց է: Նույնիսկ եթե Րաֆֆին չլինի, ես կարծում եմ, որ ժողովուրդը համաձայն չի Սերժ Սարգսյանին և իր համակարգին: Ժողովուրդը շատ բանի է դիմացել: Հիմա չի կարող հանդուրժել անբարոյականությունն ու, մեղմ ասած, ֆաշիզմը»,- ասաց Ռուբեն Հախվերդյանը: Նա նշեց, որ գայլերի ոհմակը հարձակվել է ժողովրդի վրա, և այսօր պայքարում ենք ոչ թե արտաքին, այլ ներքին թշնամու դեմ: «Ես ենթադրում եմ, որ Սերժ Սարգսյանն ունի կոմպրոմատներ գրեթե բոլորի դեմ: Բայց ես հույս ունեմ, որ Րաֆֆին հետքայլ չի անի»,- ասաց նա:

 Ուշագրավ
---