Սերժ Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Ավստրիայի նախագահը

Սերժ Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Ավստրիայի նախագահը

PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ Սերժ Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Ավստրիայի Դաշնային Հանրապետության նախագահ Հայնց Ֆիշերը:

«Համոզված եմ, որ Դուք Ձեր ուժերը կշարունակեք ներդնել տնտեսական, սոցիալական և քաղաքական առումներով կայուն ու նաև խաղաղ Հայաստանի համար: Հաճույքով եմ հիշում անցած տարի Հայաստան կատարած իմ այցելությունը: Եվ ես ցանկանում եմ վերստին օգտագործել այս առիթը` վերահաստատելու Ավստրիա կատարելիք Ձեզ ուղղված իմ հրավերը»,-ասված է Ավստրիայի նախագահի ուղերձում:

Սարգսյանը օտարերկրյա պետությունների ղեկավարներից բացի, շնորհավորանքներ ստանում նաև միջազգային կազմակերպություններից, Հայաստանի և արտերկրյա հայկական կազմակերպություններից, մտավորականներից ու տարբեր պաշտոնատար անձանցից:

 Ուշագրավ
---