ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՖԻՆԼԱՆԴԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԵՏ

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր հանդիպել է Ֆինլանդիայի նախագահ Տարյա Հալոնենի հետ, տեղեկացնում է Հայաստանի նախագահի մամուլի ծառայությունը: Կողմերը քննարկել են հայ-ֆիննական երկկողմ հարաբերություններին, Եվրամիություն-Հայաստան համագործակցությանը, տարածաշրջանային խնդիրներին առնչվող հարցեր: Կարծիքներ են փոխանակվել միջազգային հրատապ խնդիրների վերաբերյալ: Տ.Հալոնենը ողջունել է Եվրամիության «Ընդլայնված Եվրոպա: Նոր հարեւաններ» ծրագրում Հայաստանի մասնակցությունը` նշելով, որ Ֆինլանդիան իր արտաքին քաղաքականության մեջ ավելի մեծ տեղ է հատկացնում հարավկովկասյան երկրների հետ հարաբերությունների զարգացմանը, հատկապես որ հաջորդ տարի Ֆինլանդիան ստանձնելու է Եվրամիության նախագահությունը: Նախագահների առանձնազրույցից հետո տեղի են ունեցել հայ-ֆիննական բանակցություններն` ընդլայնված կազմով, որի ընթացքում քննարկվել են տնտեսական համագործակցության առաջնային ուղղությունները եւ դրանց ակտիվացման հնարավորությունները:
 Ուշագրավ
---