Մեկնարկել են ՀՀ-ՆԱՏՕ ԱԳԳԾ 2012թ-ի գնահատման քննարկումները![]() 25 փետրվարի 2013 - 18:38 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 25-ին ՀՀ ԱԳ նախարարությունում մեկնարկեցին ՀՀ-ՆԱՏՕ ԱԳԳԾ 2012թ-ի գնահատման նպատակով Հայաստան այցելած ՆԱՏՕ-ի Միջազգային անձնակազմի և ՀՀ ԱԳՆ, ՊՆ և այլ գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ անցկացվող քննարկումները, հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը: Նիստը նախագահում է ՀՀ ԱԳՆ Սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության վարչության պետ Սամվել Մկրտչյանը: Փետրվարի 25-ի քննարկումների օրակարգն առնչվում է Եվրոատլանտյան կառույցերի հետ երկխոսության, հարևան պետությունների հետ հարաբերությունների, ժողովրդավարական բարեփոխումների, օրենքի գերակայության, կոռուպցիայի դեմ պայքարի, մարդու իրավունքների, սահմանային անվտանգության, պաշտպանության և անվտանգության համակարգի ժողովրդավարական վերահսկողության հարցերին: Առաջիկա օրերին անդրադարձ կկատարվի Զինված ուժերում մարդու իրավունքների, տնտեսական զարգացման, քաղաքականության առաջնահերթությունների, ինչպես նաև հանրային դիվանագիտության հարցերին: Քննարկումները շարունակվելու են մինչև ս.թ.փետրվարի 28-ը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |