ՀՀ ՆԱԽԱԳԱՀ. ՀԱՅԱՍՏԱՆԸ ՇԱՀԱԳՐԳՌՎԱԾ Է ՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ ՌԱԶՄԱԿԱՅԱՆԻ ՆԵՐԿԱՅՈՒԹՅԱՄԲ27 սեպտեմբերի 2005 - 09:34 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանյան 102-րդ ռազմակայանի ներկայությունը Հայաստանում ՀՀ անվտանգության բաղադրամասն է: Այս մասին Ֆինլանդիայի նախագահ Տարյա Հալոնենի հետ այսօր կայացած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Հայաստանի ղեկավարը կտրուկ հերքել է այն կարծիքը, որ ռուսաստանյան ռազմական ներկայությունը պարտադրում է Հայաստանին: «Ոչ ոք ոչ մեկին չի պարտադրում, մենք ինքներս շահագրգռված ենք ռուսաստաանյան ռազմակայանի ներկայությամբ, քանզի մեր տարածաշրջանը շատ բարդ է, եւ տարածաշրջանի պետությունների միջեւ հարաբերությունները բարդ են»,- նշել է Ռ.Քոչարյանը: Նա նաեւ ավելացրել է, որ տվյալ պահին Հայաստանում ՌԴ ռազմական ներկայության ընդլայնումը չի քննարկվում: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |