Աշտոյանն ընդդամադիր ուժերի անելիքների շուրջ հարցեր ունի. Պատասխանները դեռ ակնհայտ չեն

Աշտոյանն ընդդամադիր ուժերի անելիքների շուրջ հարցեր ունի. Պատասխանները դեռ ակնհայտ չեն

PanARMENIAN.Net - ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է հետընտրական իրավիճակին և ընդդիմադիր ուժերի հետագա անելիքներին: Նախարարը գրել է. «Եթե ԲՀԿ-ի երեկվա «խաղի մեջ» մնալու փորձ էր, ապա ՀԱԿ-ի այսօրվա հայտարարությունը արձանագրեց, որ Րաֆֆին այս փուլում դեռ մրցունակ է ընդդիմադիր էլեկտորատի դաշտում:

Իրավիճակն առավել հետաքրքրական է դառնում Երևանի ավագանու գալիք ընտրությունների համատեքստում:

Հարցեր, որոնց պատասխանները դեռ ակնհայտ չեն.

1. Ի՞նչ ձևաչափով Րաֆֆին կգնա այդ ընտրությունների, արդյոք կգլխավորի ցուցակը:

2. Արդյո՞ք ՀՅԴ-ն Րաֆֆու հետ մեկ դաշիքնով կմասնակցի ընտրություններին, թե՞ կգերադասի փորձել ինքնուրույն հաղթահարել 7% շեմը:

3. Ու՞մ գլխավորությամբ և ինչպե՞ս է գնալու ընտրություններին ՀԱԿ-ը:

4. Ի՞նչ մարտավարություն է ընտրելու ԲՀԿ-ն:

5. Եվ, ի վերջո, այս նախադիրքավորման արդյունքում ինչպե՞ս կվերաբաշխվի ընդդիմադիր և դժգոհ ընտրողների ձայները:

Երևանի ընտրությունները շանս են Րաֆֆու համար ապացուցելու, որ ՀՀ Նախագահի ընտրություններին ստացված ձայները, թեպետ ոչ ամբողջությամբ են իրենը, բայց նա այլևս ունի այդ ձայների «հսկիչ» փաթեթը»:

 Ուշագրավ
---