Ռ.ՔՈՉԱՐՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԻՐ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆՆ ԱՎԱՐՏՈՂ ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆԻ ՀԵՏ

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր հանդիպում է ունեցել Հայաստանում իր դիվանագիտական առաքելությունն ավարտող Հունաստանի դեսպան Անտոնիոս Վլավիանոսի հետ, հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը: Ռ.Քոչարյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին` համատեղ արդյունավետ աշխատանքի համար: ՀՀ նախագահը բարձր գնահատելով հայ-հունական հարաբերությունների ներկա մակարդակն` ընդգծել է այդ գործում դեսպանի ներդրումը: Իր հերթին Ա.Վլավիանոսը համառոտակի ներկայացրել է հունական կողմի ջանքերով առողջապահության, կրթության, գյուղատնտեսության եւ մի շարք այլ ոլորտներում իրագործված ծրագրերը: Կողմերը միակարծիք են եղել, որ ՀՀ նախագահի առաջիկա աշնանը նախատեսվող պետական այցը Հունաստան նոր խթան կհանդիսանա երկու երկրների միջեւ քաղաքական երկխոսության շարունակման եւ տնտեսական համագործակցության ակտիվացման համար:
 Ուշագրավ
---