Արմավիրի քաղաքապետը կշարունակի՞ պաշտոնավարել. քաղաքապետարանում պատասխանող չկա![]() 27 փետրվարի 2013 - 11:54 AMT PanARMENIAN.Net - Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանի հրաժարականի դիմումը չի ընդունվել, և նա շարունակելու է պաշտոնավարել: Այս մասին գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը: Տեղեկությունը PanARMENIAN.Net ի թղթակիցը փորձեց ճշտել Արմավիրի քաղաքապետարանից: Աշխատակցուհին, որ պատասխանեց մեր զանգին, ասաց, որ այս պահին որևէ մեկը տեղում չէ և խորհուրդ տվեց գտնել այլ մարմին, որտեղից կկարողանանք ճշտել լուրը: Պարզվեց, որ քաղաքապետարանում մամուլի պատասխանատու չունեն, իսկ մեր հարցերին կարող էր պատասխանել աշխատակազմի ղեկավարը, ում հեռախոսահամարը քաղաքապետարանի աշխատակցուհին հրաժարվեց տրամադրել և կախեց լսափողը: Ավելացնենք, որ նախագահի ընտրություններում Արմավիրում ՀՀԿ թեկնածու Սերժ Սարգսյանը պարտվել է «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |