Էդվարդ Նալբանդյանը Վիեննայում հանդիպումներ է ունեցել ՄԱԿ և ԵԱՀԿ գլխավոր քարտուղարների հետ

Էդվարդ Նալբանդյանը Վիեննայում հանդիպումներ է ունեցել ՄԱԿ և ԵԱՀԿ գլխավոր քարտուղարների հետ

PanARMENIAN.Net - Փետրվարի 27-ին Վիեննայում բացվեց ՄԱԿ-ի Քաղաքակրթությունների դաշինքի հինգերորդ գլոբալ ֆորումը, որի աշխատանքներին Հայաստանի պատվիրակությունը գլխավորում էր ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: Հայաստանի արտգործնախարարի օրակարգը հագեցած էր նաև երկկողմ հանդիպումներով, հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը:

Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-Մունին, որը խնդրեց իր շնորհավորանքներն ու բարեմաղթանքները փոխանցել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին վերընտրվելու կապակցությամբ և հաջողություն մաղթեց նրա երկրորդ մանդատի ընթացքում։

Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին ՄԱԿ-ի օրակարգային խնդիրների շուրջ։ Էդվարդ Նալբանդյանը վերահաստատեց, որ Հայաստանը կշարունակի իր ակտիվ ներգավվածությունը ՄԱԿ-ի և նրա կառույցների գործունեությանը: Բան Կի-Մունի խնդրանքով նախարար Նալբանդյանը ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման նպատակով Հայաստանի և միջազգային հանրության կողմից գործադրվող ջանքերը։ Այդ ենթատեքստում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը իր աջակցությունը հայտնեց Մինսկի խմբի համանախագահների գործունեությանը:

Սիրիայում տեղի ունեցող զարգացումների քննարկման ենթատեքստում անդրադարձ կատարվեց խաղաղ բնակչության, այդ թվում սիրահայերի առջև ծառացած խնդիրներին: Վիեննայում Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերի հետ:

ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը խնդրեց իր շնորհավորանքները փոխանցել ՀՀ նախագահին վերընտրվելու կապակցությամբ՝ գոհունակությամբ նշելով, որ ԵԱՀԿ դիտորդական առաքելությունը դրական է գնահատել Հայաստանում անցկացված նախագահական ընտրությունները:

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին ԵԱՀԿ օրակարգային հարցերի, կազմակերպության շրջանակներում իրականացվող աշխատանքներին Հայաստանի ակտիվ ներգրավվածության, ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի վերաբերյալ:

Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Իրանի արտգործնախարար Ալի Աքբար Սալեհիի հետ: Զրույցի ընթացքում քննարկում տեղի ունեցավ երկկողմ հարցերի, տարածաշրջանային և միջազգային օրակարգի խնդիրների շուրջ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---