ԲՀԿ-ն պատրաստ է քննարկել հետընտրական զարգացումները![]() 28 փետրվարի 2013 - 15:54 AMT PanARMENIAN.Net - ԲՀԿ-ն պատրաստ է մասնակցել հետընտրական զարգացումների վերաբերյալ ցանկացած ձևաչափով քննարկման: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը: Նա նշեց, որ իրենք պատրաստվում են քննարկել և սահմանել իրենց մոտեցումները, և երբ խորհրդարանական ուժերը կհստակեցնեն քննարկման ձևաչափը, ԲՀԿ-ն կներկայացնի իր առաջարկները: Անդրադառնալով «Ժառանգության» և ՀՅԴ-ի ներկայացրած պահանջներից արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելուն, Նաիրա Զոհրաբյանը նկատեց. «Ես չեմ կարծում, որ արտահերթ խոհրդարանական ընտրություններ անցկացնելը որևէ կապ ունի նախագահական ընտրությունների հետընտրական զարգացումների հետ: Մեր կուսակցությունում դեռ չի քննարկվել այդ հարցը»: Նա նշեց, որ ԲՀԿ-ն կողմ է 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին և կառավարման խորհրդարանական համակարգին:Հարցին` հնարավո՞ր է, որ ԲՀԿ-ն կոալիցիայի մաս կազմի, Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց, որ ինքն այդ հարցում քաղաքական որևէ մոտիվիացիա չի տեսնում: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |