Հայ ժողովրդի Մովսեսը. Հանրահավաքի մասնակիցներն այս բառերով դիմավորեցին Ր.Հովհաննիսյանին

Հայ ժողովրդի Մովսեսը. Հանրահավաքի մասնակիցներն այս բառերով դիմավորեցին Ր.Հովհաննիսյանին

PanARMENIAN.Net - Ազատության հրապարակում մեկնարկել է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքը: «Հայ ժողովրդի Մովսեսը»,- բացականչեցին հավաքվածները Րաֆֆի Հովհաննիսյանին տեսնելիս: Րաֆֆի Հովհաննիսյանն առաջ բերեց եռագույնը և բարևեց հավաքվածներին:

«Այսօր բոլորովին այլ Հայաստան է, որքան էլ փորձեն տարբեր ձևերով ժողովրդին շեղել, միանաշանակ է, որ ձեր սկսած պայքարը, որի մի մասն ենք նաև մենք, հաղթանակով է վերջանալու»,- կուսակցության վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն այս խոսքերով սկսեց հանրահավաքը: Բոլորը բացականչում են «Հաղթանակ»: Այս անգամ էլ սկզբում խոսքը տվեցին երիտասարդներին:Հանրահավաքին մասնակցում են նաև բանակում սպանված զինվորների մայրերը:

 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---