Վարդան Պետրոսյանն` Ազատության հրապարակում . Ղարաբաղյան շարժման նման սա ինքնամաքրման շարժում է![]() 28 փետրվարի 2013 - 19:05 AMT PanARMENIAN.Net - Րաֆֆի Հովհաննիսյանի՝ Ազատության հրապարակում հրավիրած հանրահավաքին միացավ դերասան Վարդան Պետրոսյանը: «Բարև»,- վանկարկեց դերասանն ու նշեց, որ ինքը քաղաքական գործից չէ, վերլուծաբան չէ: «Բայց որպես մարդ, որպես հայ մարդ ուզում եմ ասել, որ շատերի պես ել էլ չէի հավատում, որ այսպիսի շարժում կստեղծվի: Մարդիկ չեն մասնակցելու ընտրություններին, վախեցած էին, անտարբեր: Արաբական գարունը տեսանք ինչ փորձանքներ բերեց արաբ ժողովրդի գլխին, հանուն նրանց երջանկության: Տեղի ունեցավ անսպասելի բան: Մեր ժողովուրդը, նորից ոտքի կանգնեց, միգուցե բնազդաբար, նորից հայացք նետեց դեպի իր պատմական անցյալը, դեպի առողջ գենը»,- ասաց Վարդան Պետրոսյանը: Դերասանը նշեց, որ լսել է՝ որոշ մարդիկ ափսոսանք են հայտնել, որ ընտրություններից հետո առաջացած շարժումը թույլ չի տալիս ինչպես հարկն է նշել Ղարաբաղյան շարժման 25 ամյակը: «Շարժումը չի նշվում մեդալների բաժանումով և շոմպայնով: Շարժումը նշվում է շարժումով: Ղարաբաղյան շարժման նման սա ինքնամաքրման շարժում է: Տեղի է ունեցել հաղաթանակի առաջին քայլը: Հաղթանակ է եղել մեր ներսում, մեր գլխում: Մենք լուռ, հանգիստ, համեստ ու անվախ տարել ենք այս հաղթանակը, այն տարածվեց աշխարհով մեկ»,- հայտարարեց Վարդան Պետրոսյանը: Նա նշեց, որ մարտի մեկ այլևս չի լինելու, այն մնալու է որպես պատմության դառը էջ: «Այս շարժումը չի կրկնելու նախորդի փորձը: Գլուխդ բարձր հայ ժողովուրդ»,- հայտարարեց դերասանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |