29 սեպտեմբերի 2005 - 15:05 AMT
ՀՀ-ՈՒՄ ԲԵԼԱՌՈՒՍԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՕՐԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՅԱՍՏԱՆ ԵՆ ԺԱՄԱՆԵԼ ԲԵԼԱՌՈՒՍ ԱՐՎԵՍՏԱԳԵՏՆԵՐԸ
Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ընդունել է Բելառուսի մշակույթի նախարար Լեոնիդ Գուլյակոյի գլխավորած պատվիրակությանը, հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը: Հանդիպման ժամանակ Բելառուսի մշակույթի նախարարը տեղեկացրել է, որ բելառուսցի վաթսուն արվեստագետներ են ժամանել` մասնակցելու Հայաստանում առաջին անգամ կայանալիք Բելառուսական մշակույթի միջոցառումներին: Ռոբերտ Քոչարյանը վստահություն է հայտնել, որ մշակութային օրերը կլինեն հագեցած եւ կանցնեն բարձր մակարդակով: Կողմերը նաեւ տեղեկություններ են փոխանակել երկու երկրներում մշակույթի բնագավառում տիրող իրավիճակի շուրջ, կարեւորել այս ոլորտում կապերի աշխուժացումը: