Համլետ Հարությունյան.Մարտի 1-ի դեպքերի համար պատասխանատու են որոշ կազմակերպություններ![]() 1 մարտի 2013 - 14:17 AMT PanARMENIAN.Net - Հինգ տարի առաջ այս օրը տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ զոհվեցին մարդիկ, իսկ մեղավորները մինչ օրս հայտնի չեն: Պետք է հայտնաբերել մեղավորներին, բայց անդառնալի կորուստները չենք կարող հետ բերել»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Արցախ» հայրենակցական միության նախագահ Համլետ Հարությունյանը: Նրա խոսքով, մեղավորները մեկը կամ տասը չեն, դրանք ուժեր են, որոնց առաջնորդում են պետությունների ու կազմակերպություններ: Այդ ուժերը նորից քաղաքական ճգնաժամ են պարտադրում: Այդ ճգնաժամը ձեռնտու է արտաքին թշնամուն, երբ այս ճգնաժամը խորանա, մեր թշնամի երկրները կօգտվեն այդ իրավիճակից: «Ես տեսնում եմ, որ այս երկրները դեռ չեն կարողանում ստեղծել այդ ճգնաժամը: Արտաքին ուժերը, եթե ոչ անմիջական, ապա կողքից միջամտում են: Շատ կազմակերպություններ կան, որոնք սնվում են դրսից: Ցույցերի մեծ մասը այդ կազմակերպությունների ձեռքի գործն է: Ես այն կարծիքին չեմ, որ «Ժառանգություն» կուսակցությունը արտասահմանից օգնություն չի ստանում»,-ասաց Հ. Հարությունյանը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |