30 սեպտեմբերի 2005 - 11:42 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԱՊՀ ՆԳՆԽ ՆԻՍՏԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՀԵՏ
Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր հանդիպել է ԱՊՀ անդամ պետությունների ներքին գործերի նախարարների խորհրդի հերթական նիստին մասնակցելու համար Երեւան ժամանած ԱՊՀ անդամ երկրների ներքին գործերի նախարարներին, տեղեկացնում է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը: Ռ.Քոչարյանի խոսքերով` ՆԳՆԽ -ն ԱՊՀ ամենագործուն եւ արդյունավետ կառույցներից մեկն է: Ռուսաստանի ՆԳՆ ղեկավար Ռաշիդ Նուրղալիեւը երեւանյան նիստի աշխատանքը գնահատելով արդյունավետ, նշել է, որ քննարկված հարցերը հիմնականում վերաբերել են հանցավորության դեմ պայքարի տարբեր ոլորտներին, մասնավորապես, ահաբեկչության, անօրինական միգրացիայի, կոռուպցիայի դեմ համակարգված պայքարի խնդիրներին:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարբեր երկրների ներքին գործերի համակարգում իրականացվող բարեփոխումների վերաբերյալ: