Երևանի կենտրոնում 1 քմ բնակելի տարածքը կարելի է գնել 422 հազար դրամով

Երևանի կենտրոնում 1 քմ բնակելի տարածքը կարելի է գնել 422 հազար դրամով

PanARMENIAN.Net - 2013թ. հունվարին Հայաստանի անշարժ գույքի շուկայում իրականացվել է 9939 գործարք, ինչն ավելի է 2012թ. նույն ժամանակաշրջանից 2 տոկոսով: Ընդ որում 2012թ. դեկտեմբերի համեմատ բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների առուվաճառքի գործարքների քանակը նվազել է 45,3 %-ով

2013թ.հունվարին Երևան քաղաքում անշարժ գույքի առքուվաճառքի գործարքների 58,6% -ն արձանագրվել են բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների նկատմամբ: Երևան քաղաքում 2013թ. հունվարին 2012թ. նույն ժամանակահատվածի համեմատ, բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների առքուվաճառքի գործարքների քանակը նվազել է 29,9 %-ով, իսկ 2012թ. դեկտեմբերի համեմատ՝ 37,7 տոկոսով:

Անշարժ գույքի կադաստրի պետական հանձնաժողովի տվյալների համաձայն, 2013-ի հունվարին Երևանի բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1 քմ միջին շուկայական արժեքը կազմել է 266,4 հազար դրամ (բացառությամբ Նորք-Մարաշի), 2012թ. նույն շրջանի համեմատ: Ամսական կտրվածքով՝ 2012թ. դեկտեմբերի համեմատ, 1 քմ միջին շուկայական գինը կազմել է 265,3 հազար դրամ, աճը՝ 0,4 տոկոս:

Մայրաքաղաքի կենտրոնում 2013թ. հունվարին 1 քմ արժեքը կազմել է 422 հազար դրամ, Արաբկիր վարչական շրջանում՝ 350 հազար դրամ, Քանաքեռ-Զեյթուն՝ 279 հազար դրամ, Նորք-Մարաշ՝ 243 հազար դրամ, Ավան՝ 255 հազար դրամ, Էրեբունի՝ 244 հազար դրամ, Շենգավիթ՝ 249 հազար դրամ, Դավիթաշեն՝ 269 հազար դրամ, Աջափնյակ՝ 224 հազար դրամ: Ամենացածր գներն արձանագրվել են Մալաթիա-Սեբաստիա (235 հազար դրամ) և Նուբարաշեն (145 հազար դրամ) վարչական շրջաններում:

2012թ. հունվարին մարզերում վաճառվել են բազմաբնակարան բնակելի շենքերի 302 բնակարաններ, որոնց քանակը 2012թ. նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 23,7 %-ով և 7,1 տոկոսով 2012թ. դեկտեմբերի համեմատ:

Գնային ինդեքսների ուսումնասիրությունը թույլ է տալիս եզրակացնել, որ 2013թ. հունվարին հանրապետության քաղաքներում, բացառությամբ Երևանը, բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների, 1քմ մակերեսի հաշվարկով, շուկայական միջին գները, 2012թ. դեկտեմբերի համեմատ, աճել է 0,5%-ով:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---